«Ժամերով կարող եմ նստել աստիճաններին ու նայել մարդկանց ու մեքենաների անցուդարձին»․ Լուսինե Թովմասյանի լուսանկարը Կասկադից

14:37   25 հունիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ պատմելով Երեւանում իր ամենասիրելի վայրի մասին։

Լուսինե Թովմասյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Կասկադում։ Լուսինեն բաց կապույտ զգեստ է ընտրել, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ «Կասկադը իմ ամենասիրելի վայրերից է Երևանում։ Այստեղից կարողանում եմ տեսնել քաղաքի շարժը, ու բարձունքից տեսարանը ուղղակի խելագարացնող է։ Ժամերով կարող եմ նստել աստիճաններին ու նայել մարդկանց ու մեքենաների անցուդարձին»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ավելի վաղ Լուսինեն երկու վառ լուք էր ներկայացրել ամռան համար։ Երիտասարդ մայրիկը կաշվե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ շապիկի ու բարձրակրունկների հետ։ Հաջորդ կերպարի համար Լուսինեն դեղին լայնեզր տաբատ էր ընտրել, սեւ բլուզ։



© NEWS.am STYLE