Շերոն Սթոունը խոստովանել է, որ վիժումների արդյունքում ինը երեխայի է կորցրել

17:31   24 հունիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը խոստովանել է, որ ինը վիժում է ունեցել։ Նրա խոսքերը մեջբերել է People-ը։

«Կանայք չունեն այդ հարթակը՝ քննարկելու այդ կորստի խորությունը։ Ես վիժումների արդյունքում ինը երեխայի եմ կորցրել»,- պատմել է Սթոունը։

Դերասանուհին միայն որդեգիր երեխաներ ունի։ Նա երեք երեխայի է որֆեգրել՝ Ռոեն Ջոզեֆը, Լերդ Վոնը եւ Քուին Քելին համապատասխանաբար 2000, 2005 եւ 2006 թվականներին։

«Դա լուրջ խնդիր է։ Մենք ստիպված ենք լինում դա վերապրել միայնակ ու գաղտնի՝ անհաջողություն զգալով»,- նշել է նա։



© NEWS.am STYLE