«Սիրուն»․ Հռիփսիմե Հակոբյանի ամառային լուքը

10:38   26 հունիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային լուքը։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, նույն գույնի ցածրակրունկներ։ Հռիփսիմեն արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Հռիփսիմեն սեւ հագուստ էր ընտրել։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջական դարձնելով աքսեսուարներով։ Օգտատերերը գնահատել էին ֆոտոշարքն ու նրան բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։

 



© NEWS.am STYLE