Յուրի Շատունովին կդիակիզեն

18:12   24 հունիսի, 2022

Երգիչ Յուրի Շատունովին կհուղարկավորեն Տրոյեկուրովյան գերեզմանատանը հունիսի 28-ին դիակիզելուց հետո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Որոշել են դիակիզել Յուրի Շատունովին։ Աճյունասափորը Տրոյեկուրովյան գերեզմանատանը կթաղեն հունիսի 28-ին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Արտիստի հուղարկավորությունը կտեւի երկու օր։



© NEWS.am STYLE