«Pink Floyd»-ն իր երգերի կատալոգը կվաճառի ռեկորդային գումարով՝ 500 միլիոն դոլարով

19:38   24 հունիսի, 2022

Լեգենդար «Pink Floyd» խմբի երաժիշտները ծրագրել են հարյուրամյակի գործարքը․ նրանք մոտակա ժամանակներում իրենց երգերի հավաքածուն կվաճառեն 500 միլիոն դոլարով։ Սա ռեկորդային գումար է երաժշտական բիզնեսում։

Ըստ լուրերի՝ խումբ այն շաբաթ բանակցություններ է սկսել մի քանի պոտենցիալ գնորդի հետ իր կատալոգի իրավունքները վաճառելու համար։

«Pink Floyd»-ը կհետեւի այնպիսի կատարողների օրինակին, ինչպիսիք են Նիլ Դայմոնդը, Սթինգը, Բոբ Դիլանը, ZZ Top-ը, Թինա Թյորները, Սթիվի Նիքսy եւ Բրյուս Սփրինգսթինը, որոնք եւս վաճառել են իրենց երգերի իրավունքները։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE