Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Նարե Գեւորգյանի երեկոյան լուքը

17:46   26 հունիսի, 2022

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Նարե Գեւորգյան

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Նարեն կապույտ տոպ է կրում, որը համադրել է լայնեզր տաբատի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել։

287506303_996554344350422_703473469571971433_n.jpg (322 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին բաց կապույտ բլուզ էր կրում եւ երկարափեշ կիսաշրջազգեստ, որոնք համադրել էր բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Խոսքերն ավելորդ են», «Սիրուն», «Անթերի»։



© NEWS.am STYLE