Ֆրանսիայում դատարանն ազատազրկման է դատապարտել Բենքսիի գրաֆիտին գողացած անձանց

22:02   24 հունիսի, 2022

Ֆրանսիայում դատարանն ազատազրկման է դատապարտել նկարիչ Բենքսիի գրաֆիտին գողացողներին, հայտնում է CNN-ը։

Դատարանում հայտարարել են, որ Ֆրանսիայի յոթ եւ Իտալիայի մեկ քաղաքացի մինչեւ երկու տարվա ազատազրկման են դատապարտվել։ Նրանք պատիժը ուղղիչ հաստատությունում չեն կրի, բայց պարտավոր են էլեկտրոնային թեւնոցներ կրել։ Ամբաստանյալներից մեկի փաստաբանը՝ Ռոմեն Ռուիզը, այդ որոշումն իմաստուն է որակել։

La jeune fille triste («Տխուր աղջիկ») աշխատանքում մարդկային կերպարանք է պատկերված։ Ստեղծագործությունը նվիրված է Փարիզում ահաբեկչության զոհերին, որը տեղի էր ունեցել 2015թ․-ին։ Գրաֆիտին նկարել են համերգային դահլիճի պահեստային ելքի դռանը 2018թ․-ին։ 2019թ․-ին դուռը կտրել էին ու գողացել։ Նկարը հաջողվել էր հայտնաբերել միայն մեկուկես տարի անց։



© NEWS.am STYLE