Ալլա Պուգաչովան արձագանքել է Իսրայելի գերեզմանատներից մեկում տարածք գնելու մասին լուրին

23:12   24 հունիսի, 2022

Երգչուհի Ալլա Պուգաչովան արձագանքել է լուրերին, թե տարածք է գնել Իսրայելի գերեզմանատներից մեկում։ Այդ լուրերը ծիծաղեցրել են պրիմադոննային, հայտնել են աստղին մոտ կանգնած աղբյուրները։

«Տարիներ առաջ այդ թեման արդեն իսկ լայնորեն քննարկվել է ու ոչ մի ապացույց չի գտել։ Ալլա Բորիսովնան միայն ծիծաղել է։ Նա չի հաստատել այդպիսի գնում կատարելու լուրը։ Նա տարածք ունի Կուզմինսկի գերեզմանատանը, ուր հուղարկավորված են նրա մայրը՝ Զինաիդա Արխիպովանան եւ եղբայրը՝ Եվգենին։ Դա ընտանեկան գերեզմանատուն է»,- հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեցի» աղբյուրը։ Պուգաչովայի մտերիմի խոսքով՝ նա գերեզմանատների՝ էլիտար լինելու մասին չի մտածում։

«Ալլա Բորիսովանան չի սիրում մահվան եւ հնարավոր հուղարկավորության պատրաստության վերաբերյալ խոսակցությունները։ Նա ապրում է լիարժեք կյանքով եւ քիչ է մտահոգվում հնարավոր մահվան վերաբերյալ հարցերով»,- հայտնել է աղբյուրը։

 



© NEWS.am STYLE