«Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին (ֆոտո)

18:59   24 հունիսի, 2022

Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը Հայաստանում է, ու պատրաստ իր երեւանյան առաջին մենահամերգին, որը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 25-ին, Երեւանի Հրազդան մարզադաշտում։ Մինչ համերգը երգչուհին այսօր՝ հունիսի 24-ին, հանդիպեց հայ լրագրողներին ու կիսվեց իր ապրումներով։

«Շատ ուրախ եմ լինել այստեղ, եւ հետաքրքրությամբ լի եմ, թե ինչպիսին է լինելու վաղվա համերգը»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում լինելով մեծ ջերմություն ու պատասխանատվություն է զգում, քանի որ Ազնավուրի հողում է: Հիշելով լեգենդար շանսոնյեին` երգչուհին նշեց.

ARS_8509.JPG (118 KB)

«Ազնավուրն ինձ շատ կարեւոր խորհուրդներ է տվել, որոնցից էր, օրինակ, անգլերեն սովորելը, որը ես այդպես էլ չարեցի (ծիծաղում է): Ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, ու սա ինձ համար նաեւ պատասխանտու քայլ է, քանի որ Շառլի հայրենիքում եմ: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ տարիներ առաջ` Ֆրանկոֆոնիայի շրջանակում, իսկ մեկնելիս հուզվել էի: Երեւանում շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց մարդկանց ջերմությունը միանգամից զգացել եմ»:

Անդրադառնալով երեւանյան առաջին համերգին` ZAZ-ը վստահեցրեց` լավ տրամադրությունն ապահովված է.

«Վաղն ուզում եմ կիսվել իմ էներգիայով թե երաժիշտների, թե հանդիսատեսի հետ: Ուզում եմ փոխանցել մեծ տոն, որպեսզի համերգի վերջում բոլորը լցված լինեն դրական լիցքերով»:

Վաղը բեմում երգչուհուն կնվագակցի նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը. դուդուկով հանդես գալը հենց ZAZ-ի ցանկությունն է, երգչուհին հայկական դուդուկի սիրահար է, ասում է` շատ է սիրում լսել Լեւոն Մինասյանին:

ARS_8417.JPG (251 KB)

Համերգի բացումը կտան «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն ու հայ երաժիշտ Պարգը։ ZAZ-ի երեւանյան մենահամերգը հնարավոր է դարձել «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ։ «ՀԱՅԱ»-ի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտի բեմը կտրամադրվի Led Zeppelin Symphonic նախագծին:

ARS_8386.JPG (107 KB)ARS_8400.JPG (252 KB)ARS_8475.JPG (143 KB)ARS_8539.JPG (138 KB)

ARS_8411.JPG (126 KB)ARS_8456.JPG (131 KB)

ARS_8436.JPG (129 KB)

ARS_8483.JPG (94 KB)

ARS_8573.JPG (282 KB)

ARS_8525.JPG (119 KB)

ARS_8544-1.JPG (203 KB)

ARS_8380.JPG (121 KB)ARS_8373.JPG (177 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE