«Мажор»-ի չորրորդ եթերաշրջանում Պավել Պրիլուչնին կվերդառնա իր դերին

18:14   25 հունիսի, 2022

Հուլիսի 2-ին «Կինոպոիսկում» տեղի կունենա «Мажор» սերիալի չորրորդ եթերաշրջանի պրեմիերան, որի գլխավոր դերում կլինի Պավել Պրիլուչնին։ Դերասանական կազմին միացել են նաեւ նախորդ եթերաշրջանների աստղեր Կարինա Ռազումովսկայան եւ Լյուբով Ակսենովան։

«Մենք այնպես ենք անում, որ հետաքրքիր լինի նաեւ մեզ համար։ Նոր սերիաներում նախկինի նման Իգոր Սոկոլովսկու անձնական կյանքը բարդ ու խճճված կլինի, եւ նա աստիճանաբար կպարզեցնի այն։ Չի կարելի ասել, որ նա ամբոջությամբ կլրջանա, բայց դրա համար եւս նախադրյալներ կլինեն»,- հայտարարել է Պրիլուչնին։

Չորրորդ եթերաշրջանի սյուժեն կպատմի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում հրաձգությունից ինը տարի անց, որի ընթացքում մահացել էր կապիտան Վիկա Ռոդինովան։ Պրիլուչնիի հերոսն ազատվել է ոստիկանությունում աշխատանքից, սակայն աշխատում է նախկին մրցակցի եւ ներկայիս գործընկերոջ՝ Իգնատեւի հետ։ Իգոր Սոկոլովսկին «վատնում» է կյանքը, շատ գումար ծախսում եւ չի մտահոգվում իրեն շրջապատող մարդկանց մասին․ այդպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչ նա իմանում է, որ հենց ինքն է Սոնյայի հայրը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE