Էմբեր Հերդը կբողոքարկի Ջոնի Դեփի դեմ գործով դատարանի վճիռը, սակայն դրա համար մեծ գումար կվճարի

16:13   25 հունիսի, 2022

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ներկայացուցիչներն ուրբաթ օրը կրկին հանդիպել են դատարանում։ Մինչ այդ նախկին սիրահարները հնարավորություն ունեին հաշտության համաձայնություն կնքելու։ Սակայն դերասաններն այդպես էլ չեն կարողացել համաձայնութան գալ, այդ պատճառով ատենակալների վճիռն ուժի մեջ է մնում։  

TMZ-ի տեղեկություններով՝ դատավորը հայտարարել է, որ եթե Էմբերն, ամեն դեպքում, որոշի վերաքննիչ բողոք ներկայացնել, ստիպված կլինի 621 հազար դոլարի չափով գրավ վճարել։

Ընդ որում, Էմբեր Հերդը չի պատրաստվում նահանջել։ Նրա փաստաբանի խոսքով՝ դերասանուհին ծրագրում է բողոքարկել Ջոնի Դեփի դեմ գործով դատարանի վճիռը։ «Ինչպես հայտարարվել է Կոնգրեսում լսումների ընթացքում․ դուք ներողություն չեք խնդրում, եթե մեղավոր չեք։ Եվ դուք չեք հրաժարվում վերաքննիչ բողոք ներկայացնելուց, եթե գիտեք, որ իրավացի եք»,- նշել է Էլեյն Բրեդոհոֆթը։

Հիշեցնենք․ հունիսի սկզբին ատենակալներն Էմբեր Հերդին միաձայն մեղավոր էին ճանաչել Ջոնի Դեփի դեմ դատական գործում եւ նրան պարտավորեցրել դերսանին 15 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել։ Սակայն կարճ ժամանակ անց արեւմտյան լրջատվամիջոցները գրում էին, որ դերասանուհին ֆինանասական լուրջ խնդիրներ ունի, նա պատրաստվում է բողոք ներկայացնել։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝  AP



© NEWS.am STYLE