«Հրաշք կին»․ Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղեւորին

12:11   25 հունիսի, 2022

Ջոնի Դեփի փաստաբանը՝ Կամիլա Վասկեսը, օգնել է ինքնաթիռի ուղեւորին, որի ինքնազգացությունը ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ընթացքում, հայտնում է TMZ պորտալը։

Միջադեը տեղի է ունեցել «American Airlines»-ի՝ Նյու Յորքից Լոս Անջելես չվերթի ժամանակ։ Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունն ու հարվածել գլուխը։ Վասկեսն ու նրա անվտանգության աշխատակիցը սկսել են օգնել ուղեւորին։ Փաստաբանն այդ նպատակով կապ է հաստատել իր հարազատի հետ, որը բժիշկ է։ Նրանք նախ պետք է հասկանային՝ ուղեւորի մոտ ինֆա՞րկտ է, թե արյունազեղում։

Սրտի զարկերին հետեւելու համար Վասկեսի աշխատակիցը տղամարդու ձեռքին է կապել իր էլենտրոնային ժամացույցը։ Կարճ ժամանակ անց տուժողի մոտ է եկել նաեւ վիրաբույժը, որը մեկնում էր նույն չվերթով։

Բորտուղեկցորդուհիներից մեկը Ջոնի Դեփի փաստաբանին ասել է, որ նա «հրաշք կին» է եւ նրան երկու շիշ գինի է նվիրել։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Evelyn Hockstein/ Pool/AFP via Getty Images, Shawn Thew/Reuters



© NEWS.am STYLE