Եկատերինբուրգում համերգի ընթացքում երկրպագուն հարձակվել է Մաքսիմի վրա (վիդեո)

13:11   25 հունիսի, 2022

Հունիսի 24-ին Մաքսիմը մասնակցել է «Երաժշտության գիշեր» երաժշտական փառատոնին։ Երգչուհու ելույթը սկսվել է լեգենդար հիթերով ու հանդիսատեսի ծափերով եւ ավարտվել տհաճ միջադեպով։ Բեմ է վազել մի կին ու հարձակվել աստղի վրա։

Երկրպագուն փորձել է գրկել Մաքսիմին, սակայն վեխեցրել է նրան եւ քաշել թեւից։ Ելույթը մի քանի վայրկյանով ընդմիջվել է, երգչուհին շոկի մեջ էր կատարվածից ու չէր կարողանում կենտրոնանալ։

«Երբ Մաքսիմը կատարում էր «Мой рай» երգը, անսպասելիորեն մի կին բեմ բարձրացավ ու փորձեց գրկել նրան։ Անվտանգության աշխատակիցը բռնեց նրան եւ տարավ կուլիսներ, սակայն երկրպագուն քաշեց Մաքսիմի ձեռքը, նա ընկավ»,- հայտնել է ականատեսը։

Հանրությունը հույս ունի, որ 39-ամյա Մաքսիմի հետ ամեն ինչ կարգին է։ Երբ վտանգն անցնել էր, երգչուհին շարունակել է համերգը։ Ամեն դեպքում, Մաքսիմը մինչ այժմ վերականգնվում է նախորդ տարի կորոնավիրուսով ծանր հիվանդանալուց հետո։

 Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE