«Իմ հիասքանչ կյանքը»․ Շողեր Թովմասյանի վառ լուքը Վալենսիայից

12:48   25 հունիսի, 2022

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ լուքը։

Շողեր Թովմասյան

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներն արվել են Իսպանիայում։ Երիտասարդ մայրիկը բաց գույնի ջինսե տջաբատ է կրում, որը համադրել է կանաչ տոպի հետ։ Շողերը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ պայուսակը։ «Իմ հիասքանչ կյանքը»,- հրապարակումը կարճ մակագրել է Շողերը։

287195908_1677549015930968_5601818727303667111_n.jpg (232 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Մայր ու որդի կերպարանք էին ընդունել Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Շողերը սպորտային կերպարում էր։ Նա սեւ բլուզ էր կրում, շորտ, որոնք համադրել էր մարզակոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Փարիզ 2022», - հրապարակումը մեկնաբանել էր Շողերը։



© NEWS.am STYLE