«Երեւան, դու հիասքանչ ես»․ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան Հայաստանում է (ֆոտո)

15:05   25 հունիսի, 2022

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան Երեւանում է։ Կուդրյավցեւան «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում մայրաքաղաքում՝ Կասկադում, արված լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել։

«Երեւան, դու հիասքանչ ես»,- գրել է Լերա Կուդրյավցեւան։

Լերա Կուդրյավցեւան` ԵրեւանումԼերա Կուդրյավցեւան եւ Ավետ-Բարսեղյանը` Երեւանում

Հեռուստահաղորդավարուհուն Երեւանի փողոցներում ուղեկցել է երգահան Ավետ Բարսեղյանը։ Վերջինս Կուդրյավցեւային ծանոթացրել է Երեւանի հետ, ներկայացրել Առնո Բաբաջայանի արձանի ստեղծման պատմությունը։



© NEWS.am STYLE