Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչու է առավոտյան վաղ արթնանում․ սփոյլեր՝ նրա օրը սկսվում է 5:30-ից

19:14   25 հունիսի, 2022

Հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը պատմել է առօրյայի մասին՝ հայտնելով, թե ինչու է յուրաքանչյուր առավոտ վաղ արթնանանում։ Քարդաշյանն այդ մասին հայտնել է People-ին տված հարցազրույցում։

41-ամյա աստղը հայտնել է, որ ինքը արթանում է 5:30-ին, ինչից հետո 6-7-ը մարզում է անցկացնում՝ հասցնելու համար սպորտով զբաղվել նախքան երեխաների արթանանալը։ Քարդաշյանը մեծացնում է չորս երեխաներին՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին եւ Փսալմին։

Քարդաշյանը խոստովանել է, որ ինքն է երեխաներին դպրոց տանում։ «Դրանից հետո ես շատ քիչ ժամանակ ունեմ ինձ համար։ Ես լսում եմ սիրածս երաժշտությունն, ու դա շատ է օգնում տրամադրվել օրվա համար»,- ասել է գործարարը՝ նշելով, որ օրվա ընթացքում միայնակ լինելու համար ժամանակ չի ունենում։ «Բայց քաոսը եւս գեղեցիկ է»,- եզրափակել է նա։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE