«Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել սպիտակ մազերին ու կնճիռներին»․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ ծերանալու մասին

20:17   25 հունիսի, 2022

Սառա Ջեսիկա Փարքերն այն աստղերից է, որոնք հանգիստ են ընդունում ծերացման բնական գործընթացներն ու չափից շատ ջանք չեն գործադրում դա թաքցնելու նպատակով։ Նախորդ տարի համացանցում լուսանկար տարածվեց, որում դերասանուհին միջոցառման էր մասնակցում գրեթե ամբողջությամբ սպիտակած մազերով, ինչի համար շատերն են սկսել նրան «համարձակ» անվանել։ Եվ դերասանուհին երկրպագուների այդ արձագանքն անտեղին է համարել։

սառա ջեսիկա փարքեր

Նախօրեին Սառա Ջեսիկա Փարքերը հարցազրույց է տվել Allure-ին, որում որոշել է վերջ դնել այդ հարցին։ Նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է վերաբերում օրգանիզմի բնական գործըթացներին, ինչպես նաեւ արձագանքել սոցիալական ցանցերում «համարձակության» վերաբերյալ խոսակցություններին։

«Մարդիկ ամիսներ շարունակ քննարկում են իմ «համարձակությունն» այն պատճառով, որ ես կարող եմ ինձ թույլ տալ շրջել սպիտակած մազերով։ Խնդրում եմ, բավական է։ Ավելի լավ է ուշադրություն դարձրեք մարդկանց իսկական տղամարդկայնությանն ու ոչ թե իմ սպիտակած մազերին»,- հայտնել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը։

Դերասանուհին հավելել է, որ ֆիզիկապես չի կարող յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ մազերը ներկելու գնալ։ Ավելին, նա դա առաջին անհրաժեշտություն չի համարում։ Սառա Ջեսիկա Փարքերը երկրպագուներին կոչ է արել ավելի քիչ ուշադրություն դարձնել ուրիշների կնճիռներին ու սպիտակ մազերին։

Աղբյուը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Craig Blankenhorn/HBO Max/Cortesía, James Devaney/Gc Images



© NEWS.am STYLE