120 միլիոն ռուբլի․ Լոբոդան պատրատվում է վաճառել Մերձմոսկվայի էլիտար ավանում գտնվող իր տունը

17:12   25 հունիսի, 2022

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան ծրագրում է վաճառել Մերձմոսկվայի էլիտար ավանում գտնվող իր քոթեջը․ անշարժ գույքի արժեքը կազմում է 120 միլիոն ռուբլի, հայտնում է Ren.tv-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Տունը գտնվում է Նոր Ռիգայի Կնյաժիե Օզերո ավանում։

«Penny Lane Realty» ընկերության գլխավոր տնօրեն Գերոգի Ձագուրովը հեռուստաալիքին հայտնել է, որ ուկարիանցի երգչուհու տան արժեքը գնահատվում է մոտավորապես 120 միլիոն ռուբլի։

Նա հայտնել է, որ Լոբոդան քոթեջը ձեռք է բերել մոտ հինգ տարի առաջ։ 2018թ․-ին այն ձեւակերպվել է Նատելա Կրապիվինայի անունով, որը երկար տարիներ Լոբոդայի պրոդյուսերն էր։ Սակայն 2021թ․-ի նոյեմբերին երգչուհին գրանցվել է այնտեղ, տեղեկատվությունը հաստատում են փաստաթղթերը, որոնք հայտնվել են հեռուստաալիքի տրամադրության տակ։ Քոթեջի արժեքը, որով երգչուհին կարող է այն վաճառել, առայժմ մոտավորապես է նշվում։

Այս ավանում ապրում են նաեւ այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Դմիտրի Նագիեւը, Ալեքսեյ Չումակովը, Միխայիլ Տրուխինը։



© NEWS.am STYLE