Բիլի Այլիշը բեմից հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման արգելքի

11:11   26 հունիսի, 2022

Երգչուհի Բիլի Այլիշը քննադատել է ԱՄՆ բարձրագույն դատարանի որոշումը, որով չեղարկվում է հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը եւ Միսուրի նահանգում աբորտների ամբողջական արգելքի մասին օրենքը։ «Գլասթոնբերի» փառատոնի բեմից նա հունիսի 24-ն անվանել է «շատ մութ օր ԱՄՆ-ում, հայտնում է Deadline-ը։

«Ամենն, ինչի ես ընդունակ եմ, դրա մասին ասելն է»,- հայտնել է 20-ամյա երգչուհին։

Դրանից հետո Այլիշը կատարել է իր «Ձեր ուժը» երգը «տարեց տղամարդկանց մասին, որոնք չարաշահում են իրենց դիրքը։ Երգչուհին կոմպոզիցիան նվիրել է բոլորին, ովքեր առնչակից են հղիության արհեստական ընդհատումն արգելելող որոշմանը։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ John Locher/Associated Press



© NEWS.am STYLE