Սկանդալ Ռուսաստանում. հայտնի դերասանը ոստիկանների առջեւ ինքնաբավարարմամբ է զբաղվել (վիդեո)

14:04   19 նոյեմբերի, 2013

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական ճանաչված դերասան Ալեքսեյ Պանինի տեսանյութը, որտեղ վերջինը ոստիկանների հետ խոսում է առանց կիսավարտիքի: Բացի այդ, իրավապահների ներկայությամբ դերասանն ինքնաբավարարմամբ է զբաղվում:

Մեծ թվով սկանդալային պատմություններով հայտնի Պանինը հերթական անգամ աչքի է ընկել Մերձամուրում համերգային շրջագայության ընթացքում: Բլագովեշչենսկում, Բելոգորսկում եւ Սվոբոդնիում սրճարաններ ջարդուփշուր անելուց հետո դերասանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

Ավելի վաղ Պանինը հերթական սկանդալի մեջ էր հայտնվել. նա սրճարանում բավական խմել էր, վիսկիով լի գավաթը շպրտել մատուցողուհու ուղղությամբ, հետո Պանինը ջարդուփշուր էր արել հյուրանոցի իր բարձրակարգ համարը: Գրեթե անգիտակից վիճակում գտնվող Պանինը նաեւ փորձել էր սենյակում կրակ վառել:

Այնուհետեւ մերկ դերասանը վազել էր միջանցք՝ վախեցնելով հավաքարարուհուն, հետո գնացել քաղաքում զբոսնելու: Ականատեսներից մեկը ոստիկանություն է զանգահարել: Դերասանին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա բացահայտորեն սկսել է վիրավորել եւ ստորացնել ոստիկաններին:



© NEWS.am STYLE