Քեյթ Բլանշեթը միացել է Netflix-ի «Բարու ու Չարի դպրոց» ֆիլմի դերասանական կազմին

14:11   26 հունիսի, 2022

«Օսկարի» դափնեկիր Քեյթ Բլանշեթը Netflix-ի նոր՝ «Բարու ու Չարի դպրոց» ֆիլմում հանդես կգա որպես պատմող։ Ժապավենում գլխավոր դերերը կկատարեն Շարլիզ Թերոնը եւ Քերի Վաշինթգոնը։

Ժապավենը հիմնված է Սոման Չայնանիի գրքերի վրա։ Ըստ սյուժեի՝ Գավալդոն քաղաքում 200 տարի շարունակ երկու դեռահասի են ընտրում Բարու ու Չարի առեղծվածային դպրոցում սովորելու համար, ուր պատրաստում են հերոսների ու չարագործների։ Հերթական ընտրությունը կանգ է առնում լավագույն ընկերուհիների՝ ջանասեր Սոֆիի եւ անհանազանդ Ագաթայի վրա։ Երբ նրանք ժամանում են ուսումնական հաստատություն, զարմանքով հայտնաբերում են, որ իրենց ճակատագրերը խառնված են․ հիմա Ագաթան կսովորի բարի լինել, իսկ Սոֆին չարագործ կդառնա։

Ֆիլմում նաեւ նկարահանվել են Լորենս Ֆիշեբերնը, Միշել Յեոն, Բեն Կինգսլին, Սոֆյա Էնն Կարուզոն, Սոֆյա Ուայլին եւ այլք։ Ռեժիսորը Փոլ Փիգն է։ Netflix-ում ժապավենը կթողարկվի այդ աշնանը։

 Աղբյուրը՝ Film.ru

Լուսանկարը՝ AFP



© NEWS.am STYLE