Նատալի Փորթմանը խոստովանել է, որ Marvel-ի ֆիլմում նկարահանվել է հանուն իր երեխաների

18:19   26 հունիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը «Variety» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Marvel-ի ֆիլմում նկարահանվել է հանուն իր երեխաների։ Արտիստի դուստրն ու որդին հաճախ էին գնում «Թոր․ սեւ եւ որոտ» ժապավենի նկարահանման հրապարակ՝ մայրիկին սուպերհերոսի կոստույմով տեսնելու համար։

natalie-portman-jane-foster.jpg (70 KB)

«Հավաբանաբար հիմա իմ կարիերայի այն փուլն է, երբ պարզապես ցանկանում եմ տպավորություն գործել երեխաներիս վրա։ Աղջիկս հինգ տարեկան է, տղաս՝ տասը, եւ նրանք այնքան տարված էին նկարահանումների ընթացքով․ գալիս էին հրապարակ, ինձ տեսնում վերարկուով, եւ այդ ամենն ինձ այնքան լավ էր թվում։ Գիտեք՝ հազվադեպ բան է, երբ երեխաներն ասում են․ «Խնդրում եմ, աշխատանքի գնա։ Սովորաբար տեղի է ունենում հակառակը»»,- ասել է նա։

Առաջին երկու ֆիլմերում նկարահանվելուց հետո, որոնցում Փորթմանը մարմնավորում էր Թորի սիրելիի՝ Ջեյն Ֆոսթերի դերը, նա հրաժարվել է շարունակությանը մասնակցելուց։ Սակայն ռեժիսոր Տայկա Վայտիտիիին հաջողվել է դերասանուհուն համոզել նախագիծ վերադառնալ։

Ի դեպ, դերասանուհին անուսնացած է Նյու Յորքի բալետի թատրոնի պարող Բենջամին Միլպիեի հետ։ Զույգը ծանոթացել է «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ընթացքում, իսկ 2010թ․-ին նշանադրվել են ու հայտարարել, որ սպասում են առաջնեկին։ 2011թ․-ին ծնվել է նրանց որդին՝ Ալեֆը, իսկ 2017թ․-ի փետրվարին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Ամալիան։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝  Amy Sussman/Getty Images

 



© NEWS.am STYLE