Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվել է հոր հետ ու նրան «Էմմի» մրցանակ հանձնել

13:11   26 հունիսի, 2022

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը տեսակապով ելույթ է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխության ընթացքում։ Նրա հայրը՝ 88-ամյա դերասան Ջոն Էնիսթոնը, արժանացել է մրցանակի ամերիկյան «Մեր կյանքի օրերը» սերիալում Վիկտոր Կիրիակիսի դերը 37 տարի շարունակ կատարելու համար։ Սերիալը պատmության ընթացքում ամենաերկար թողարկվածներից է եւ ցուցադրվում է 1965թ․-ից։

«Սա առանձնահատուկ պահ է ինձ համար՝ հնարավորություն ոչ միայն հարգանքի տուրք մատուցել հեռուստատեսության կուռքին, այլեւ շանս ընդունելու մեծ ու հարգված դերասանի վաստակները, որը նաեւ իմ հայրն է»,- ասել է նա։ Թեեւ Ջոնն անձամբ ներկա չի գտնվել հանձնմանը, դահլիճը նրան բուռն ծափահարություններ է ուղղել։

Հայր ու դուստր մտերմացել են համավարակի ընթացքում, սակայն մինչ այդ նրանց հարաբերությունները շատ բարդ էին։ Ջոնը հեռացել է ընտանիքից, երբ Ջենիֆերն ընդամենը 11 տարեկան է եղել։ Այդ ժամանակ նա մի ամբողջ տարով անհետացել է, իսկ հետո զանգահարել է ու առաջարկել հանդիպել։ Դրանից հետո նրանք կապ են պահպանել, որը Ջենիֆերը բնութագրել է որպես թունավոր։ Նա երկար ժամանակ չէր կարողանում ներել հորը, սակայն մոր՝ դերասանուհի Նենսի Դոուի մահվաից հետո նրանց հարաբերությունները հարթվել են։

Աղբյուրը՝ Super
Լուսանկարը՝ Frederic J. Brown/Getty Images

 



© NEWS.am STYLE