«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)

22:37   26 հունիսի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

Մկրտիչ Արզումանյան

Այս անգամ դերասանի ուշադրության կենտրոնում արտարժույթի փոխարժեքն է։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրերում դերասանը սեւ հագուստ է կրում։ «Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

288925888_344225337863272_2242880090034180975_n(1).jpg (155 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մետրոյում։ «Միեւնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ …», - հրապարակումը մեկնաբանել էր դերասանը։



© NEWS.am STYLE