«Սիրում եմ իմ աշխատանքը»․ Մարգարիտա Պոզոյանի ամառային լուքը

23:42   26 հունիսի, 2022

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Մարգարիտա Պոզոյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարգարիտան լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Ռուսաստանաբնակ երգչուհին արձակել է մազերն ու վառ շպարով է։ «Սիրում եմ իմ աշխատանքը։ Այն թույլ է տալիս իմանալ այս հիասքանչ վայրերի մասին, ճամփորդելու հնարավորություն է տալիս՝ առանց աշխատանքից կտրվելու»,-հրապարակումը մակագրել է Մարգարիտան։

Մարգարիտա Պոզոյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարգարիտան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կանաչ տոպի ու վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով արեւային ակնոցով։ «Ռոստովը դիմավորեց կիզիչ արեւով ու բնակչների հյուրընակլությամբ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE