Մադոննան իր ելույթի ընթացքում բեմում համբուրվել է կնոջ հետ

23:01   25 հունիսի, 2022

Մադոննան հայտնի է ոչ միայն էպատաժային կերպարներով, այլեւ վարքագծով, որը շատերը կարող են նույնիսկ գռեհիկ անվանել։ Անկախ տարիքից՝ նա շարունակում է երկրպագուներին զարմացնել իր քայլերով։ Նախօրեին նա կրկին քննարկմանն առարկա է դարձել սոցիալական ցանցերում։ Այս անգամ` բեմում կնոջ համբուրելու պատճառով։

img_0565-640x1039.jpg (59 KB)

Մադոննան ելույթ է ունեցել Նյու Յորքում։ «Hang Up» հիթը կատարելու ընթացքում Մադոննան չի զսպել իր հույզերն ու համբուրել է Tokischa ռեփ կատարողին։

Դահլիճը ծափահարում էր, իսկ փոփի աստղի հետեւորդները սոցիալական ցանցերում անմիջապես սկսել են այն համեմատել 2003թ․-ին «MTV Video Music Awards»-ի ընթացքում Բրիթնի Սփիրսի հետ համբույրի հետ։

 

Լուսանկարները՝ Paul Drinkwater/NBC/NBCU Photo Bank, Instagram



© NEWS.am STYLE