Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը

19:12   26 հունիսի, 2022

Էլվիս Փրեսլիի ընտանիքը, այդ թվում նրա զարմիկը՝ Բիլի Սմիթը, քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի նոր կենսագրական ֆիլմը, հայտնում է Express-ը։

Նոր ֆիլմում ներառված է նրա զարմիկը՝ Բիլ Սմիթը, որը նրա հետ է անցկացրել իր կյանքի 34 տարին։ Նա ու նրա կինը՝ Ջոն, Էլվիսի հետ շատ ժամանակ էին անցկացնում եւ ն նույսի լսել են, թե ինչպես է նա դաշնամուր նվագում եւ երգում մահվանից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Պարբերականի տեղեկություններով՝ Բիլիին ու Ջոյին ուր չի եկել, թե ինչպես են իրենց հետ վարվել ֆիլմի հեղինակները։ Էլվիսի վաղեմի ընկերուհին՝ Լինդա Թոմփոսոնը, հայտարարել է, որ չի կարող ֆիլմը կենսագրական համարել, քանի որ դրանում բացակայում են մարդիկ, որոնք կարեւոր դեր են խաղացել Փրեսլիի կյանքում։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Warner Bros․

 

 



© NEWS.am STYLE