«Ծննդաբերությունից հետո նիհարել եմ 27 կիլոգրամով»․ Քայլի Ջենները պատմել է իր ռեկորդի մասին ու ցույց տվել վերափոխված մարմինը

16:19   26 հունիսի, 2022

Ամերիկացի հեռուստասատղ Քայլի Ջենները խոստովանել է, որ որդու ծնունդից հետո կարողացել է նիհարել 27 կիլոգրամով։

Քայլի Ջեններ

Kylie Cosmetics ապրանքանիշի 24-ամյա աստղը լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։ Ջենները ֆոտոշարքի համար վարդագուն զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։

Երկու երեխաների մայրը խոստովանել է, որ երկրորդ հղիության ընթացքում լրջորեն գիրացել է։ Որդու լույս աշխարհ գալուց հետո Քայլին դեպրեսիա է ունեցել։ Սպորտը նրան օգնել է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլեւ դեպրեսիայից։

Քայլին կարողացել է վերադարձնել կազմվածքը, որն ունեցել է նախքան հղիությունը։ «Ինձ հաջողվել է ազատվել ավելորդ քաշից։ Ընդհանուր առմամբ ես նիհարել եմ 27 կիլոգրամով, ինչը ռեկորդ է ինձ համար։ Ես երջանիկ եմ, որ սպորտը բուժում է իմ հոգին ու մարմինը»,- պատմել է մոդելը։



© NEWS.am STYLE