Ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը

12:19   26 հունիսի, 2022

Ծնվել է երգչուհի Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը, հայտնում է Armdaily.am-ը։

Զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտ ամսին։ Երգչուհին, խոսելով դստերն արտերկրում լույս աշխարհ բերելու մասին, նշել էր․ «Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ»։



© NEWS.am STYLE