«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

19:45   26 հունիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Թամարա Գեւորգյան

Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան վառ գույնի տաբատ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Թամարան հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր աքսեսուարները։ «Երեկոյան Երևան եմ բերել ձեզ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Թամարա Գեւորգյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր գոտու հետ։ Թամարան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Աստծո մոտ ամեն ինչ ճիշտ ժամանակին է, սովորիր սպասել»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE