«Իմ սիրո հասակ»․ Հրաչուհի Ութմազյանը 36 տարեկան է

13:39   26 հունիսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Հրաչուհի Ութմազյան

Հաղորդավարուհին դառնում է 36 տարեկան։ Նա այդ առիթով լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում երեկոյան կերպարում է։ Հրաչուհին նկարահամման համար փայլուն զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Իմ սիրո հասակ»,- հրապարակումը կարճ մակագրել է հաղորդավարուհին։

288852493_111215401535191_2778096235345676111_n(1).jpg (261 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին հետաքրքիր ձեւվածքով զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում զարդերը։ «Սիրում եմ հենց էս ժպիտս», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր Հրաչուհին։



© NEWS.am STYLE