«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին

20:08   26 հունիսի, 2022

Սեմ Ասգարին կնոջը՝ Բրիթնի Սփիսրին խանդել է 63-ամյա Մադոննայի հանդեպ։ Ամերիկացի երգչուհու 28-ամյա ամուսինը չէր սպասում, որ վաղեմի ընկերուհիները կրկնեն իրենց լեգենդար համբույրը։

Բրիթնիի եւ Սեմի հարսանիքին բազմաթիվ հայտնի անձինք էին ներկա՝ Փերիս Հիլթոնից մինչեւ Սելենա Գոմես։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհու մտերիմ ընկերուհին՝ Մադոննան։

image-2022-06-10-173120-650x1024.jpg (96 KB)

Երբ արարողությունն ավարտվել է, հյուրերը սկսել են նշել հարսանիքը։ Մադոննան ու Բրիթնին երկար պարել են։ Մի պահ նրանք որոշել են կրկնել իրեն կուլտային համույրը, որը տեղի է ունեցել 2004թ․-ին  «VMA»-ի բեմում։

Սեմ Ասգարին կատակել է տեղի ունեցածի մասին։ «Միայն նայեք․ նա ինձ դավաճանեց մեր հասանիքից մեկ ժամ անց»,- լուսանկարի մեկնաբանություններում, որը հրապարակել է Բրիթնին, գրել է Սեմը։ Երկրպագուները հասկացել են, որ նա կատակում է ու նույն կերպ են արձագանքել։

Աղբյուրը՝ The Voice

Լուսանկարները՝ Jordan Strauss/Invision/Associated Press, Instagram



© NEWS.am STYLE