Օրվա թիվը․ Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համար կարող է 200 միլիոն դոլար ստանալ

22:13   26 հունիսի, 2022

Հայտնի է դարձել Թոմ Քրուզի հոնորարի մոտավոր չափը «Թոմ Գան․ Մեւերիկ» ֆիլմում մասնակցության համար․ այն դարձել է ամենահաջողակը դերասանի կարիերայի ընթացքում։

Քրուզի վերջնական եկամուտը կազմված է երկու մասից՝ հիմնական հոնորար (13 միլիոն դոլար) եւ լրացուցիչ տոկոսներ ընդհանուր հասույթից։ Նվում է, որ «Թոփ Գան․Մեւերիկ» ֆիլմը գլխավորել է ամերիկյան բոքս օֆիսը, որում 500 միլիոն դոլարի ավելի գումար է վաստակել, իսկ համաշխարհային վարձույթում արդեն իսկ հասել է 1 միլիարդ դոլարի ցուցանիշին։ Ենթադրվում է, որ Քրուզի բանկային հաշվեհամարը կհամալրվի 100-200 միլիոն դոլարով, հայտնում է Just Jared-ը։

Դա կդառնա դերասանի կարիերայի ընթացքում ամենախոշոր «աշխատավարձը»։ Մինչ այդ աստղի ամենաբարձր վարձատրվող նախագծերն էին համարվում «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի ժապավենները, որոնց համար Քրուզը մոտ 70 միլիոն դոլար է ստացել։

«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 75-րդ կինոփառատոնի ընթացքում, իսկ դերասանը կարիերայում ունեցած ձեռքբերումների համար հատուկ մրցանակի է արժանացել։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ AP Photo/Alberto Pezzali



© NEWS.am STYLE