5 իր, որոնք չպետք է կրել ժամադրության գնալիս (ֆոտո)

14:07   3 հուլիսի, 2022

Սինթետիկ կտորից հագուստ

940e0eb2d2350b7e687ee5f28a298efa_cropped_666x833.jpg (95 KB)

Ամառային ժամադրություններն առանձնահատուկ հմայք ունեն, սակայն շոգ եղանակին պետք է հատկապես զգույշ լինել կերպար ընտրելիս։ Ավելի լավ է հրաժարվել սինթետիկ գործվածքներից կիպ վերնաշապիկներից, այլապես շոգին դրանք կարող են դաժան կատակ խաղալ, իսկ թեւատակերի հատվածը կմատնի ձեր հուզմունքը։

Չափազանց կիպ/մարմինն ընդգրկող զգեստ

92008193eea031a0e9dcff71fbedd70d_cropped_666x833.jpg (90 KB)

Անկասկած, ժամադրության գնալիս ցանկանում եք շշմեցնող տեսք ունենալ: Նույնիսկ, եթե կատարյալ կազմվածք ունեք, ավելի լավ է չհագնել շատ կիպ իրեր՝ ընթրիքից հետո զգեստը կարող է ոչ այնքան լավ «տեղավորվել», որքան երեկոյի սկզբում։

Ուլտրակարճ կիսաշրջազգեստ

4aa305bd96b2ba7e4aabc17d1712e11d_cropped_666x833.jpg (115 KB)

Սլացիկ ոտքերը ցանկանում եք ցույց տալ ողջ աշխարհին։ Այնուամենայնիվ, խնջույքների համար ավելի լավ է հրաժարվել անկեղծ մինիից: Չափազանց համարձակ երկարության պատճառով կարող եք սկսել անհանգստանալ եւ ամբողջ երեկո ձեր ուշադրությունն ուղղված կլինի այն ուղղելուն, եւ դա կարող է փչացնել երկար սպասված ժամադրության տպավորությունը:

Գեղեցիկ, բայց անհարմար բարձրակրունկներ

2cebe103b32e6bc92c9156f4222ef0fc_cropped_666x833.jpg (160 KB)

Գեղեցիկ տեսք ունենալու ցանկությունը համատեղել հարմարավետության  հետ։ Բարձրակրունկ կոշիկները կընդգծեն սլացիկ ոտքերը, սակայն անտեղի են երկար զբոսանքի համար։ Դուք չպետք է ամբողջությամբ հրաժարվեք դրանցից, միայն կարեւոր է ընտրել հարմար մոդել:

Հագուստ, որը հեշտությամբ ճմրթվում է

6e196b36b9bce39ba595aa7efa441137_cropped_666x832.jpg (94 KB)

Ժամադրության համար ավելի լավ է ընտրել փորձարկված կերպար։ Բամբակից կամ շուտ ճմրթվող կտորներից զգեստը, վերնաշապիկը կամ տաբատը կարող են կորցնել իրենց սկզբնական տեսքը նույնիսկ երեկոյի մեկնարկից առաջ, եւ դուք կհասնեք ձեր ուղեկցին ճմրթված հագուստով։

 

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE