Էմիլի Ռատակովսկուն դատի են տվել իր լուսանկարը հրապարակելու համար

11:12   27 հունիսի, 2022

Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն դատի են տվել Instagram-ում իր լուսանկարները հրապարակելու համար։ Հայցը ներկայացրել է լուսանկարիչ Էդվարդ Օփինալդոն, որը լուսանկարել է մոդելին: Փաստաթղթերի համաձայն՝ Ռատակովսկին լուսանկարչի հետ չի համաձայնեցրել կադրն օգտագործելու հնարավորությունը եւ այն հրապարակել է առանց թույլտվության։ Այս մասին հայտնում է  The New York Post-ը։

Պապարացիները լուսանկարել են Էմիլի Ռատակովսկուն, երբ 2019 թվականի հունիսի 17-ին նա դուրս է եկել Նյու Յորքում գտնվող շենքից։ Նույն օրը մոդելը սոցցանցերում հրապարակել է իր նկարները՝ հավաքելով 288 հազար լայք։

Դատավարության առարկա դարձած լուսանկարների իրավունքները լուսանկարիչը գրանցել է 2019 թվականի հուլիսին։ Սեպտեմբերին նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դրանք հրապարակվել են սուպերմոդելի սոցիալական ցանցերում։

Թե ինչ պահանջներ է ներկայացնում Էդվարդ Օփինալդոն Էմիլի Ռատակովսկուն, չի նշվում։



© NEWS.am STYLE