«Թագուհու քայլը» սերիալի աստղն ամուսնանում է

12:09   27 հունիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը նշանվել է իր սիրելիի՝ երաժիշտ Մալքոլմ Մաքրեյի հետ։

Օրերս պապարացիները լուսանկարել են ժպտացող Անյային, երբ նա իջնում էր մասնավոր ինքնաթիռից։ «Թագուհու քայլը» սերիալի աստղի մատնեմատին եղել է շլացուցիչ թանկարժեք քար։ Լուսանկարներն այստեղ։

Օդանավակայանի աշխատակցուհին Daily Mail-ին ասել է. «Նա դուրս է եկել ինքնաթիռից, ապա մինչ ավտոմեքենան նստելը, թվում էր, թե իր վարորդին ցույց էր տալիս մատանին: Նա կամ ցուցադրում էր այն, կամ պարում էր։ Ամեն դեպքում, դերասանուհին հիացած էր»։  

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE