«Կարոտներս անսահման են՝ տարածական, բայց եւ կոնկրետ՝ խորը արմատով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

10:41   27 հունիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

290674355_745142520168742_51930350286879904_n.jpg (309 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է ժայռի ֆոնին։ Նա կրում է կարմիր գույնի երկարափեշ զգեստ։ Նազենիի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Կարոտներս անսահման են՝ տարածական,

բայց և կոնկրետ՝ խորը արմատով:

Իմ՝ ԾՈՎԵՐԻ սիրո մեջ, ես միևնույն է փնտրում եմ ԻՄ ԺԱՅՌԸ. լեռնային մարդ եմ՝ ծովի անհաս երազանքով... Հայն առանց իր մի կտոր քարի ո՞նց կապրի:

Ժայռը. հենման կարևոր ամուր կետ:

Ժայռը, որը էլ չկա... ... ...

Ժայռը... աշխարհի ալեկոծ ջրերի մեջ՝ ուղղություն ու փարոս:

Ժայռը՝ դարերով իր տեղում կանգնած, ու բոլորին իր հետ հաշվի նստել պարտադրող՝ ժայռը:

Ոչ լեռ դարձանք, ոչ ժայռ մնացինք:

Ոչ էլ ծով ունեցանք:

Միայն անհաս կարոտներ ու անփարատ հոգի:

Էդքան բան...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։



© NEWS.am STYLE