«Անթերի»․ Անի Երանյանի նոր լուսանկարը

16:41   27 հունիսի, 2022

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

290810718_162089046312589_8005845324389717181_n(1).jpg (207 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի եւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական են դարձնում կոշտ երկարաճիտներն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Անթերի», «Սեր»։

Անի Երանյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Անին սպիտակ հագուստ էր ընտրել՝ տոպ, պիջակ ու տաբատ։ Անին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել ոճային վզնոցով։ «Դերասանները երեխաների նման են, ուզում են միայն խաղալ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Անիին բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE