«Մոսկվա։ Սիրում եմ»․ Ժաննա Բուտուլյան (ֆոտո)

13:09   27 հունիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ոճային street style-ը։

Ժաննա-Բուտուլյան (185 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Ժաննան կրում է սպիտակ տոպ, բաց երանգի վերնաշապիկ եւ տաբատ, որոնք էլ համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Մոսկվա։ Սիրում եմ», - հրապարակումը կարճ մակագրել է Ժաննան։

Ժաննա Բուտուլյան

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ շրջազգեստ էր կրում ու տոպ։ Ժաննան արձակել էր մազերն ու խոշոր աքսեսուարներ ընտրել։ «Ճաշակդ ճակատագիր է... Ճաշակիդ վրա լավ աշխատիր... Ու ես հիմա հագուստի մասին չեմ խոսում»,- գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE