«Lady in black». Մերի Մակարյանի դասական լուքը

15:43   27 հունիսի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է դասական կերպարում։

Մերի-Մակարյան-1.jpg (434 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Մերին կրում է սեւ գույնի հանդերձանք․ վերնաշապիկ, տաբատ, որոնք համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհին հավաքել է մազերը, մեղմ, բայց ընդգծված շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Մերի-Մակարյան.jpg (320 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում Մերին կրում էր սեւ գույնի բլուզ, մոխրագույն տաբատ, որոնք էլ համադրել էր ժիլետի հետ։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, նախընտրել մեղմ շպար։ Հրապարակումը նա չէր մակագրել։



© NEWS.am STYLE