«Ժլատ սերը երբեք ճշմարիտ չի լինում»․ Աստղիկ Սաֆարյան (ֆոտո)

21:48   27 հունիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Աստղիկ-Սաֆարյան.jpg (173 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը կրում է սեւ զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծում նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջական են դարձնում վառ գույնի ոճային բարձրակրունկներն ու նույն երանգի գոտին։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Աստղիկը մեջբերել է Բալզակին․ «Ժլատ սերը երբեք ճշմարիտ չի լինում»։

Աստղիկ Սաֆարյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Աստղիկը հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել ոճային աքսեսուարները։ «Բարի գիշեր»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE