Գլյուկոզայի դուստրը հայտարարել է, որ ոչ բինար անձ է  

15:12   27 հունիսի, 2022

Երգչուհի Գլյուկոզայի տասնհինգամյա դուստրը՝ Լիդան, ծնողներին ասել է, որ ինքը ոչ բինար անձ է։ Այս տերմինից հետեւում է, որ աղջիկն իրեն չի դասում ոչ արական, ոչ իգական սեռին:

Հարկ է նշել, որ Լիդան ստեղծագործող անձնավորություն է, նա սիրում է փորձարկումներ անել իր արտաքինի ու ոճի մեջ։ Բացի այդ, աղջիկն արդեն ինքն է երգեր գրում եւ հանդես է գալիս Lidus կեղծանվամբ։ Լիդայի խոսքով՝ իր եւ աստղային մոր հարաբերությունները բավականին ներդաշնակ են։ Նրանք հաճախ խոսում են անձնական թեմաների շուրջ։

Ինքը՝ Գլյուկոզան, փորձում է հանգիստ ընդունել դստեր խոստովանությունը, սակայն, իր իսկ խոսքերով շատ անհանգստացած է։ Արտիստուհին նախատեսում է շարունակել աջակցել դստերը ցանկացած հարցում։



© NEWS.am STYLE