«Մարդ այս եղանակից բան չի հասկանում»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

18:41   27 հունիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Լուսինե-Թովմասյան.jpg (167 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր հրապարակումները հասանելի են միայն 24  ժամ, ինչից հետո ջնջվում են, հրապարակված կադրերն արվել են մեքենայի մեջ։ Լուսինեն կրում է սեւ բլուզ, որը համադրել է զոլավոր պրինտով բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել է նուրբ, բայց ընդգծված շպար։ «Մարդ այս եղանակից բան չի հասկանում», - գրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն բաց կապույտ զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ «Կասկադը իմ ամենասիրելի վայրերից է Երևանում։ Այստեղից կարողանում եմ տեսնել քաղաքի շարժը, ու բարձունքից տեսարանը ուղղակի խելագարացնող է։ Ժամերով կարող եմ նստել աստիճաններին ու նայել մարդկանց ու մեքենաների անցուդարձին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE