Հինգերորդ «Ինդիանա Ջոնսից» հետո․ Հարիսոն Ֆորդը ցանկանում է հեռանալ կինոյից

22:12   27 հունիսի, 2022

Հոլիվուդյան ֆիլմերի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը նոր հարցազրույցում ասել է, որ Հարիսոն Ֆորդը պատրաստվում է հանգստի անցնել։

«Ներկայումս աշխատում եմ «Ինդիանա Ջոնս 5»-ի վրա, որի գլխավոր դերում Հարիսոն Ֆորդն է։ Նա ինձնից մի քիչ է փոքր, սակայն հայտարարել է՝ սա իր վերջին ֆիլմն է»,- ասել է լեգենդար սաունդթրեքերի 90-ամյա հեղինակը: «Եվ ես մտածեցի, եթե Հարիսոնը կարող է դա անել, ապա միգուցե ես նույնպես կարողանամ»:

Ուիլյամսը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել երաժշտությունից. նա պարզապես կդադարի ստեղծագործել կինոնախագծերի համար։ Նա նաեւ այժմ աշխատում է Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» ինքնակենսագրական դրամայի վրա։

Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը, ինչպես նաեւ նշում է, որ 79-ամյա Հարիսոն Ֆորդը հրապարակավ չի խոսել իր դերասանական կարիերայի ավարտի մասին։



© NEWS.am STYLE