Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի՝ Դամիր Յուսուպովի սխրագործության մասին ֆիլմի նկարահանումները

17:13   27 հունիսի, 2022

Մոսկվայում սկսվել են օդաչու Դամիր Յուսուպովի մասին ֆիլմի նկարահանումները, որը 2019 թվականի օգոստոսին կարողացել է խափանված շարժիչներով ինքնաթիռով վայրէջք կատարել մերձմոսկովյան Ռիբակի գյուղի մոտ գտնվող եգիպտացորենի դաշտում։

Եգոր Բերոեւի թեկնածությունը, ով կմարմնավորի գլխավոր հերոսին, հաստատել է անձամբ Յուսուպովը։

«Դամիրին հանդիպելուց հետո հասկացանք, թե ինչու է նա Ռուսաստանի իսկական հերոս։ Երբ նա հայտնի դարձավ, երբ նրան աշխատանք առաջարկեցին աշխարհի խոշորագույն ավիաընկերություններում, նա հավատարիմ մնաց իր երկրին, պահպանեց Ռուսաստանի համեստ եւ արժանի քաղաքացու կերպարը», - պատմել է Բերոեւը:

Ժապավենի ստեղծման պատասխանատուն «Անդրեասյան եղբայրներ կինոընկերությունն» է։ Ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։

Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2023 թվականի սկզբին:



© NEWS.am STYLE