Հայտնի են տարվա լավագույն երաժիշտների եւ դերասանների անունները

19:12   27 հունիսի, 2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտության, կինոյի, հեռաուստատեսության եւ սպորտի ոլորտների ամենամասշտաբային BET Awards մրցանակաբաշխությունը։ Անդերսոն Պակի եւ Բրունո Մարսի Silc Sonic դուետը ստացել է մրցանակ «Տարվա խումբ» անվանակարգում, ինչպես նաեւ մրցանակ է ստացել լավագույն ալբոմի համար («An Evening with Silk Sonic»): Քենդրիկ Լամարը ճանաչվել է հիփ-հոփի գլխավոր արտիստ, իսկ Megan Thee Stallion-ը՝ գլխավոր ռեփեր։

Ուիլ Սմիթն ու Զենդայան ճանաչվել են տարվա լավագույն դերասաններ։ Lizzo-ն, Chloe-ն, Էլլա Մեյը ելույթ են ունեցել արարողության ժամանակ, իսկ Մերի Ջեյ Բլայջը եւ Diddy-ն արժանացել են հատուկ մրցանակների:

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE