Յուրի Շատունովի հուղարկավորությունից հետո նրա երկու երկրպագուներ հոսպիտալացվել են

20:12   27 հունիսի, 2022

«Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովի երկու երկրպագու հոսպիտալացվել են նրա հուղարկավորությունից հետո, հաղորդում է «Московский Комсомолец»-ը։

Երկրպագուներն արեւահարվել են։ Նախ հոսպիտալացում է պահանջվել 48-ամյա մի կնոջ համար, ով դիմել է հերթապահ բժիշկներին եւ գանգատվել է գլխացավից։ Բժիշկները կասկածել են արեւահարություն եւ տեղափոխել են հիվանդանոց։ Մի քանի ժամ անց 44-ամյա երկրպագուն հուղարկավորության ժամանակ ուշագնաց է եղել։

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստի հետ հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ էին ներկա։



© NEWS.am STYLE