Մինուս 65 կիլոգրամ․ Գոհար Ավետիսյանը՝ լողազգեստով

10:48   28 հունիսի, 2022

Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որում կիսվել է քաշի կորստի հերթական «ձեռքբերմամբ»։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan)

Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում նա ցուցադրել է նիհարելուց առաջ եւ հետո արված կադրեր։ Գոհարն այժմ գտնվում է Երեւանում եւ վայելում է ամառը։ Կադրերն արվել են լողավազանում։ Նա կրում է սպիտակ լողազգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Մինուս 65 կիլոգրամ», - հրապարակումը կարճ մակագրել է նա։

Օրեր առաջ տեղադրված հոլովակում նա ցուցադրել էր նոր ավտոմեքենան։ «Երազանքները պետք է իրականանան։ Անհավատալի է, որ 28 տարեկանում ինքս կարողացա։  Աշխարհի ամենազիլ մեքենաներից մեկն այժմ իմն է։ Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին նվազագույնը սրանից։ Մի դավաճանեք Ձեր երազանքներին եւ մոռացեք «անհնար է» արտահայտությունը։ ԱՄԵՆ ԻՆՉ հնարավոր է, իսկ ես կենդանի օրինակ եմ։ Ես այնքան երջանիկ եմ», - գրել էր Գոհարը։



© NEWS.am STYLE