Green Day-ի մենակատար Բիլլի Ջո Արմսթրոնգը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից

11:12   28 հունիսի, 2022

Ամերիկյան Green Day փանք խմբի մենակատար Բիլլի Ջո Արմսթրոնգը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱՄՆ քաղաքացիությունից հղիության արհեստական ​​ընդհատման վերաբերյալ երկրի Գերագույն դատարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Լոնդոնում ելույթի ժամանակ, որը համընկնում էր Hella Mega շրջագայության հետ, երաժիշտն ասել է. «Գրողի ծոցն Ամերիկան։ Ես հրաժարվում եմ իմ քաղաքացիությունից»,- հավելելով, որ աշխարհում չափազանց շատ հիմարություններ են կատարվում:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ «չի կատակում»։

Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել հղիության արհեստական ​​ընդհատման սահմանադրական իրավունքը։ Հիմա դրանց օրինականության մասին որոշումները պետք է կայացվեն պետական ​​մակարդակով։ Դրանցից շատերում երեխայի արհեստական ընդհատումը կարգելվի։



© NEWS.am STYLE