«Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը»․ Նազենի Հովհաննիսյանի լողափնյա կերպարն ու հումորային գրառումը

11:41   28 հունիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

290182458_416829967024387_5887760507978649667_n(1).jpg (217 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Նազենին կերպարանք է ընդունել լողափին։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը»․․․

Ավելի լավ է մարդ փորը քաշի, քան թե ուրիշին։

Բարի օր ու Արև, ասում եմ մի քիչ հումորով նայենք որոշ բաներին..., որ ձգենք մի քանի տարի էլ գոնե..», - հրապարակմանը կից հումորով գրել է Նազենին։

290674355_745142520168742_51930350286879904_n.jpg (309 KB)

«Կարոտներս անսահման են՝ տարածական,

բայց և կոնկրետ՝ խորը արմատով:

Իմ՝ ԾՈՎԵՐԻ սիրո մեջ, ես միևնույն է փնտրում եմ ԻՄ ԺԱՅՌԸ. լեռնային մարդ եմ՝ ծովի անհաս երազանքով... Հայն առանց իր մի կտոր քարի ո՞նց կապրի:

Ժայռը. հենման կարևոր ամուր կետ:

Ժայռը, որը էլ չկա... ... ...

Ժայռը... աշխարհի ալեկոծ ջրերի մեջ՝ ուղղություն ու փարոս:

Ժայռը՝ դարերով իր տեղում կանգնած, ու բոլորին իր հետ հաշվի նստել պարտադրող՝ ժայռը:

Ոչ լեռ դարձանք, ոչ ժայռ մնացինք:

Ոչ էլ ծով ունեցանք:

Միայն անհաս կարոտներ ու անփարատ հոգի:

Էդքան բան...», - ավելի վաղ գրել էր Նազենին։



© NEWS.am STYLE